Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Advertisements

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

https://www.youtube.com/watch?time_continue=14&v=S8xqm2gzfvkhttps://www.youtube.com/watch?v=mi4uIhni9_gՄայիսյան 14-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 15-ին, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների, դասավանդողների և նախակրթարանի դաստիարակաների հետ եղանք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես,  երրորդ դասարանի սովորողները և դասավանդողները եղան Ղազար Փարպեցու դպրոցում, իսկ նախակրթարանի դաստիարակները՝  Գագիկ Յոլյանի անվան մանկապարտեզում:

Մանկապարտեզի 2 խմբերի հետ,  Սաթեն Գևորգյանի և Սոնա Կարապետյանի օգնությամբ, ծեսը իրականցրեցինք  ծաղկառատ բակում, իսկ Ղազար Փարպեցու դպրոցի սովորողների հետ,  Մարի Միքաելյանի, Կարինե Մամիկոնյանի, Սուսաննա Պետրոսյանի և Անուշ Թորոսյանի օգնությամբ, Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում:

Օրը բուռն էր, հագեցած և լի բազում  տպավորություններով.

Պատումը և տեսաֆիլմը՝  Սոնա Կարապետյանի

Համբարձման ծեսը Փարպի  գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

<iframe%20class=’youtube-player’%20type=’text/html’%20width=’560’%20height=’315’%20src=’https://www.youtube.com/embed/mi4uIhni9_g?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent%27%20allowfullscreen=%27true%27%20style=%27border:0;%27%3E%3C/iframe%3E%3C/span%3E”>

Պատումը և տեսաֆիլմը՝ Անուշ Թորոսյանի

Մեկ գեղեցիկ օր Փարպի գյուղում

Համագործակցային նախագիծ

«Սովորող սովորեցնող» նախագիծ Արագածոտնի մարզում

Բլեյան բաց ցանցի ներկայացում, տարածում, կրթական փոխանակումներ

Օրը՝  մայիսի 15

Վայրը՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոց

Մեկնումը՝ 09․30, վերադարձը՝ 14.00

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

10։15 Հանդիպում Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոցի սովորողների հետ

10։30-10։45 Շրջայց դպրոցում

10։50-11։50 Համբարձման-ծիսական երգերի, պարերգերի ուսուցում

12։00-13։00 Քայլարշավ դեպի Փարպիի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , Ծիրանավոր եկեղեցի , Թարգմանչաց եկեղեցի,

13։10-13։30 Շրջակա միջավայրի խնամք․ անհրաժերշտ պարագաներ՝ տոպրակ, ձեռնոց

13։30 Հարցազրույց գյուղի բնակիչների հետ

14։00 Վերադարձ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան, Լենա Վարդանյան, Սուսաննա Պետրոսյան

Նպատակը.

Համբարձման  ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Ազգային մշակույթի յուրացում

Պարերգերի յուրացում-փոխանցում
Հարցազրույցների շարք տեղաբնակների հետ

Ծրագրում. Համբարձման երգեր

Ես աշխատում եմ բլոգով

բլոգԵս սկսեցի օգտագործել բլոգը հենց տեղափոխվեցի երորդ դասարան բլոգում տեղդրում նյութ էր:Դասարանով որ ճամփորդում ենք բլոգներում պետքե պատմենք: Իմ ամենա սիրած բաժինը ճամփորդություն:Բլոգում հնարավոր է բլոգի ետնանկարը փոխել քո նկարը դնել,իմ ամենասիրած նյութը Նախնադարյան մարդն է:Բլոգում նյութ տեղադրելուց պարտագիր պետքե բաժին նշես,կեսից շատ նկարներով են նյութերը:Բլոգում նաև պատմել եմ իմ բակի մասին:
Բլոգը նույն օրագիրնե կարող ես պատմել թե այսօր ինչ էս արել,իմ սիրած նյութի մեջ պատմու է նախնադարյան մարդը ինչ պեսե ապրել հին դարերում վառարան չկար քարերից կրակէին անում քարերն իրար վրա շարժում էին և կրակը պատրաստ էր լինում:ես դժվարություն չեմ ունենում աշխատելուց: